Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Խախտելով սեփական սկզբունքները

Խախտելով սեփական սկզբունքները
22.09.2019 | 11:39

Ուկրաինան հրաժարվել է մասնակցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին՝ սեպտեմբերի 21-ին տեղեկացրել է Գերագույն Ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր Բոգդան Յարեմենկոն: Facebook-ում նա գրել է.


«Որևէ այլ հնարավորություն չունենալով արձագանքել կազմակերպության սեփական սկզբունքների խախտմանը՝ Ուկրաինան առայժմ ձեռնպահ կմնա ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանին մասնակցելուց»: Նա հավելել է, որ Ստրասբուրգ մեկնելու փոխարեն պատգամավորները խորհրդակցություններ կվարեն Եվրոպայի Խորհրդի այլ պետությունների հետ, որ վերադարձնեն ԵԽԽՎ-ի նկատմամբ վստահությունը: Յարեմենկոն հավելել է, որ այդ մոտեցումը կիսում է Ուկրաինայի խորհրդարանի խմբակցությունների գերակշիռ մասը:
2019-ի հունիսին ՌԴ պատվիրակությունը վերադարձավ ԵԽԽՎ՝ ի հեճուկս Կիևի բողոքների: Մոսկվան ԵԽԽՎ աշխատանքներին չէր մասնակցում 2014-ից, երբ ՌԴ պատվիրակությանը Ղրիմի անեքսիայից հետո զրկեցին ձայնի իրավունքից: ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Ուկրաինայի պատգամավորները հեռացան, երբ ՌԴ պատվիրակության իրավուքները լիովին վերականգնվեցին: Աշխատանքներն ասամբլեայում մասնակի կրճատեցին Էստոնիայի, Վրաստանի, Լատվիայի, Լիտվայի և Սլովակիայի պատվիրակությունները: ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը Ստրասբուրգում սկսվում է սեպտեմբերի 30-ին և կտևի մինչև հոկտեմբերի 4-ը:
RFI


Հ.Գ. Կիևը խորացնում է Մոսկվայի հետ տարաձայնությունները նաև Ստրասբուրգի գետնի վրա: ՌԴ պատվիրակության վերադարձը, որ փաստացի կազմակերպեցին Ֆրանսիան ու Գերմանիան, միանշանակ չընդունվեց ԵԽԽՎ-ում: Իհարկե, կա ֆինանսական խնդիրը՝ Մոսկվան դադարել էր անդամավճարը փոխանցել, որ լուրջ հարված էր ԵԽԽՎ բյուջեին: Բայց կա նաև քաղաքական խնդիրը՝ ՌԴ պատվիրակությունը ձայնից զրկվել էր Ղրիմի թերակղզին ՌԴ-ին կցելու պատճառով, ոչինչ չի փոխվել, բայց ՌԴ-ին վերադարձրին: Այսինքն՝ ԵԽԽՎ-ում փոխվել է վերաբերմունքը՝ փաստի գնահատականը: ՌԴ պատվիրակության վերադարձը ցնծություն էր Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունների համար՝ նրանք վերստացան իրենք բոլոր նախաձեռնություններին կողմ ձայները, որ 5 տարի կորցրել էին: Ռուսների վերադարձը սկանդալային էր նաև Հայաստանի պատվիրակության համար՝ թե քվեարկությանը չմասնակցած մեկ պատգամավորի, թե մեկ դեմ քվեարկած պատգամավորի պատճառով: Ճիշտ է՝ դեմ քվեարկությունը թյուրիմացություն էր եղել ու բացատրվել էր ԵԽԽՎ ղեկավարությանը և ՌԴ պատվիրակությանը, բայց նստվածքը մնաց: ԵԽԽՎ-ում Աժ պատվիրակության «հանգիստ» տարիներն ավարտվեցին՝ ռուսները վերադարձան:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3036

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ